Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ

Եվ ստացա ամեն ինչ,  որ հարկավոր էր ինձ
23.04.2013 | 12:00

Աստծուն խնդրեցի, որ նա ինձնից վերցնի իմ հպարտությունը:
Եվ Աստված ինձ ասաց.
-Ո՛չ:
Հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը։
Եվ Աստված ինձ ասաց.
-Ո՛չ:
Նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միևնույն է, մեռնելու է:
Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ:
Եվ Աստված ինձ ասաց.
-Ո՛չ:
Համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Աստծուն խնդրեցի երջանկություն պարգևել ինձ։
Եվ Աստված ինձ ասաց.
-Ո՛չ:
Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:
Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից:
Եվ Աստված ինձ ասաց.
-Ո՛չ:
Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից և մոտեցնում են իրեն:
Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
Եվ Աստված ինձ ասաց.
-Ո՛չ:
Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ։
Եվ Աստված ասաց.
-Վերջապես դու հասկացար, թե ի՛նչ է հարկավոր խնդրել:
ՈՒժեր խնդրեցի։
Եվ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Իմաստություն խնդրեցի։
Եվ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Արիություն խնդրեցի։
Եվ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Սեր խնդրեցի։
Եվ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:
Բարիքներ խնդրեցի։
Եվ Աստված ինձ հնարավորություններ տվեց:
Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:
Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ